20 մայիս, 2020 16:43

«Շառլ Ազնավուրի անվան Զվարթնոց միջազգային օդանավակայան»․ վերանվանե՞լ, թե՞ ոչ

Վերջին օրերին համացանցում շատ է քննարկվում «Զվարթնոց» օդանավակայանի անվանման մեջ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունն ավելացնելու նախաձեռնությունը, որին «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը դրական արձագանք է տվել: ՍիվիլՆեթը շրջել է Երևանի փողոցներում՝ պարզելու, թե ինչ են գաղափարի մասին մտածում քաղաքացիները: