20 մայիս, 2020 12:31

Արցախում հարվածային անօդաչու թռչող սարք է փորձարկվել. ՊԲ

Արցախում հարվածային անօդաչու թռչող սարք է փորձարկվել, այն կմտնի սերիական արտադրության փուլ․ այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ի մամուլի ծառայությունից:

«Մայիսի 19-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում փորձարկման եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարել է Արցախի հանրապետության և ՊԲ-ի համապատասխան մասնագետների կողմից նախագծված ու արդիականացված հարվածային անօդաչու թռչող սարքը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Այն գործում է տեղորոշման տարբեր տեխնիկական միջոցներից անկախ, ունի խուսավարման ու կրակային խոցման բարձր հնարավորություններ, տեխնիկական բնութագրերով չի զիջում առաջատար երկրների նմանատիպ սարքերին և կառավարվում է հեշտությամբ:

Ըստ հաղորդագրության՝ առաջիկա ամիսներին հարվածային անօդաչու թռչող սարքերը կմտնեն սերիական արտադրության փուլ և իրենց լիարժեք տեղը կզբաղեցնեն ԱՀ պաշտպանական համակարգում: