20 մայիս, 2020 17:11

Մանկապարտեզները դուրս եկան կարանտինից

Մայիսի 20-ից Երևանում իրենց աշխատանքը վերսկսեցին մանկապարտեզները: Ամենօրյա ռեժիմով կատարվելու են ախտահանման աշխատանքներ, խստորեն պահպանվելու են անվտանգության կանոնները: Աշխատանքը վերսկսել է նաև մասնավոր մանկապարտեզների մի մասը: