21 մայիս, 2020 16:39

Արցախի Ազգային ժողովը նոր նախագահ ունի

Արցախի Հանրապետության նորընտիր յոթերորդ գումարման խորհրդարանը փակ քվեարկության արդյունքում 29 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ այսօր` մայիսի 21–ին, Ազգային ժողովի նախագահ է ընտրել «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանին:

Ըստ Artsakhpress.am կայքի՝ Արթուր Թովմասյանը նշել է, որ առաջնահերթ պետք է ՀՀ Ազգային ժողովի հետ ստորագրել նոր Արցախ-Հայաստան միջխորհրդարանական պայմանագիր, և տարեկան ունենալ միջխորհրդարանական 4 նիստ՝ ներկայիս 2-ի փոխարեն:

Արցախի Ազային ժողով է անցել 5 քաղաքական ուժ՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը (16 պատգամավոր), «Միասնական հայրենիք» կուսակցությունը (9 պատգամավոր), «Արդարություն» կուսակցությունը (3 պատգմավոր), «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը (3 պատգամավոր) և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը (2 պատգամավոր)։

Արցախ անցած քաղաքական ուժերի մասին ավելին՝

Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. ԿԸՀ-ի նախնական արդյունքները