21 մայիս, 2020 17:32

Նիկոլ Փաշինյանն Արցախում է՝ մասնակցելու Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ժամանել է Ստեփանակերտ՝ մասնակցելու Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը:

«Քիչ առաջ Նախագահ Սահակյանի հետ միասին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորեցինք Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Նրանք կմասնակցեն այսօր Շուշիում կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստում իմ՝ որպես Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի, երդմնակալության հանդիսավոր արարողությանը:

Իսկ մայիսի 22-ին տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հետ մեր առաջին պաշտոնական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում նախատեսված է քննարկել առաջիկա անելիքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- Ֆեյսբուքում գրել է Հարությունյանը։

Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 18։00-ին։