21 մայիս, 2020 12:15

Ունենք կադրերի խնդիր. Արսեն Թորոսյան

Փորձում ենք մոբիլիզացնել առկա ռեսուրսները, նաև մտածում ենք՝ ինչպես անել, որ բուժաշխատողները կարողանան արժանավայել հանգիստ ունենալ. առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսին խոսեց կադրերի խնդրի մասին։ «Մի տարբերակ կա նրանց օգնելու: Բժշկական համալսարանի կլինիկական օրդինատորներն են: Մենք վաղը մոտ 60 հոգու համար հեռավար դասընթաց ենք իրականացնելու, որպեսզի նրանց հետագայում կցենք այս պահին գործող ռեանիմացիոն ծառայություններին»,- նշեց նախարարը: