21 մայիս, 2020 11:33

Չափազանց կարևոր է արբիտրաժի գործուն ինստիտուտ ներդնելը. Նիկոլ Փաշինյան

Կառավարության մայիսի 21-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման համար չափազանց կարևոր է արբիտրաժի գործուն ինստիտուտ ներդնելը: Վարչապետը նշեց, որ 2018 թվականի ամառվանից այս խնդիրը քննարկվում է, և ինքը մի քանի հանձնարարականներ է տվել, սակայն մինչ օրս համակարգը ներդված չէ: