22 մայիս, 2020 17:08

Անհեթեթություն են լուրերը՝ «գրում են, որ մահացել է կորոնավիրուսից»

Երևանի գլխավոր ախտաբան Արմեն Մխիթարյանը ՍիվիլՆեթի Կարեն Հարությունյանի հետ զրուցում է կորոնավիրուսի համաճարակի օրերին առողջապահական տեղեկատվության ու ապատեղեկատվության մասին։ Մխիթարյանը բացատրում է նաև, թե ինչու կորոնավիրուսից մահացածների դիահերձում չի կատարվում, անդրադառնում հարցին, թե արդյոք հնարավոր է վիրուսը վերահսկել։ Նա անհեթեթություն է որակում լուրերը, թե իբր մարդիկ մահացել են այլ պատճառներով, բայց «գրում են, որ մահացել է կորոնավիրուսից»։ Մխիթարյանը ճշգրիտ չի համարում վիճակագրությունը, երբ հաղորդվում է կորոնավիրուսից կամ հարակից պատճառներից մահացության դեպքերի մասին, քանի որ, ըստ նրա, առանց դիահերձման ամբողջական եզրակացության հնարավոր չէ պնդել, թե մարդը կոնկրետ ինչից է մահացել։