22 մայիս, 2020 16:51

Արսեն Թորոսյանը՝ թեթև վիճակում գտնվող պացիենտներին տուն ուղարկելու մասին

20 հազար հոգու պահելու տեղ չկա, դրա համար էլ ուղարկում ենք տուն. Հանրային խորհրդի առցանց քննարկման ժամանակ պատասխանելով Արշակ Սադոյանի հարցին՝ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ դրական ախտորոշմամբ հիվանդներին տուն ուղարկելը ավելի անվտանգ է, քանի որ իրենք գիտեն, որ դրական պատասխան ունեն, ուստի կպաշտպանվեն և կպաշտպանեն տան անդամներին: Իսկ Հովիկ Մուսայելյանի հարցին, թե արդյոք չկա՞ մտավախություն, որ կսկսվի տոտալ ինքնաբուժություն՝ Թորոսյանը պատասխանեց, որ պետք է կրթել և՛ մարդկանց, և՛ բուժաշխատողներին