22 մայիս, 2020 13:46

ՀՀ 168 քաղաքացիներ Թուրքիայից տեղափոխվեցին Հայաստան․ ԱԳՆ

Վրաստանյան իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում մայիսի 22-ին հնարավոր է դարձել Թուրքիայում գտնվող ՀՀ 168 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (4 ավտոբուսներով)․ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների երկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում։