22 մայիս, 2020 13:59

Հաշմանդամությունը դատավճիռ չէ․ Մարիամ Հայրապետյանի պատմությունը

Մարիամ Հայրապետյանը հաշմանդամություն ունի ի ծնե, ինչը սակայն չի դարձել հասարակությունում չներառվելու պատճառ։ «Ունիսոն» հասարակական կազմակերպության շնորհիվ 2009-ից ընդգրկվել է «Փարոս» կամերային երգչախմբում, իսկ 2013-ից աշխատանքի է անցել արտակարգ իրավիճակների նախարարությունում, որտեղ Մարիամից բացի աշխատում է հաշմանդամություն ունեցող ևս 32 հոգի։

ՍիվիլՆեթի Գեղեցիկ Ոսկանյանը զրուցել է Մարիամ Հայրապետյանի հետ՝ պարզելու, թե ինչ խնդիրների է բախվել նա մինչ աշխատանքի ընդունվելը, և որքանով է ժամանակի ընթացքում փոխվել հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ։