22 մայիս, 2020 15:47

Վրաստանում սահմանափակող միջոցառումները ավելի լավ, խիստ և ուժեղ են իրագործվել. Արսեն Թորոսյան

Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումները ավելի լավ, խիստ և ուժեղ են իրագործվել, այդ թվում ՝ մինչ օրս. Հանրային խորհրդի առցանց քննարկմանը հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ Վրաստանի առողջապահական համակարգը, հատկապես հակահամաճարակայինը,  էականորեն տարբերվում է մեր համակարգից ոչ լավ իմաստով: «Մեզանում հակահամաճարակային համակարգը ավելի լավ է զարգացած»,- ասաց Թորոսյանը։