23 մայիս, 2020 11:07

Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար, հայտարարել է Արայիկ Հարությունյանը

Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար․ այս մասին ասված է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ «Վերջին զանգի» առթիվ շրջանավարտներին հղած շնորհավորական ուղերձում:

«Մեր նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: Սակայն մեկ անգամ ևս հաստատում եմ, որ կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաև պետության պահանջները: Հետևապես, սովորելու և անընդհատ կատարելագործվելու ցանկությունը թող երբեք չլքի ձեզ»,- ասել է Հարությունյանը:

Լուսանկարում՝ Արցախի պետական համալսարանի շենքը Ստեփանակերտում