23 մայիս, 2020 20:58

Նոր հնարավորություններ Եվրոպական միության աջակցության շնորհիվ

Մայիսի 9-ը Եվրոպական միության անդամ պետություններում և այլուր նշվում է որպես Եվրոպայի օր։ Նպատակն է միավորել երկրներին խաղաղության, միասնության և համերաշխության շուրջ: Տարիներ շարունակ Հայաստանում նույնպես կազմակերպվում են Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ: Կորոնավիրուսով պայմանավորված՝ այս տարի տոնը Երևանում և մարզերում սովորականի պես զանգվածային միջոցառումներով չնշվեց, փոխարենը ամբողջությամբ տեղափոխվեց առցանց աշխարհ՝ պահպանելով նախորդ տարիների ուրախ մթնոլորտը:

Հայաստանը երկար տարիներ է համագործակցում Եվրոպական միության հետ մի շարք ոլորտներում՝ ապահովելով շոշափելի արդյունքներ քաղաքացիների համար բազմաթիվ ոլորտերում:  

Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող ծրագրերից մի քանիսի մասին մանրամասները՝ տեսանյութում: