26 մայիս, 2020 10:34

Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, այսօրվա նիստը կարող է հետաձգվել

Մարտի 1-ի գործով անցնող Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս․ այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նրա ամուսին, փաստաբան Կարեն Մեժլումյանը: Վերջինիս խոսքով՝ Պետրոսյանը բուժումը անցնում է տնային պայմաններում։
 
Կարեն Մեժլումյանը տեղեկացրել է նաև, որ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ մայիսի 26-ին կայանալիք նիստը հետաձգելու համար:

Ինեսսա Պետրոսյանը և Կարեն Մեժլումյանը Մարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանի պաշտպաններն են: Վաղ՝ ժամը 13:00-ին, նշանակված է այդ գործով հերթական դատական նիստը, սակայն առանց Օհանյանի պաշտպանների ներկայության այն կհետաձգվի: