26 մայիս, 2020 17:23

Փրկել տնտեսությո՞ւնը, թե՞ առողջապահությունը. զրույց Վարդան Արամյանի հետ

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը կարծում է, որ Հայաստանում համավարակային իրավիճակի կառավարումն իրականացվել է որոշակի թերացումներով: Նա վստահ է՝ Հայաստանի կառավարությունը, խիստ սահմանապակումներ կիրառելով, պետք է գնար առողջապահական համակարգը փրկելու ճանապարհով, քանի որ այն կարող է չդիմանալ ծանրաբեռնվածությանը: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում Արամյանը նաև մատնանաշում է այն քայլերը, որ այժմ պետք է կատարի կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների վերացման համար: