27 մայիս, 2020 12:04

Այս պահին Հայաստանում շուրջ 450 մլն դոլարի կասեցված շինարարություն կա. վարչապետ

Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել Վարչական դատավարության օրենսգրքում, որոնցով նախատեսվում է դատական հայցի ներկայացման հիմքով ինքնաբերաբար չկասեցնել շինարարությունը: Վարչապետ Փաշինյանը կառավարության՝ մայիսի 27-ի նիստին նշեց, որ այս պահին Հայաստանում շուրջ 450 մլն դոլարի կասեցված շինարարություն կա: Նրա խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է հատկապես ճգնաժամային տարում կապիտալ շինարարության խթանման համար: