27 մայիս, 2020 18:47

Վերջին օրերի իրադարձությունների արդյունքում կսսկվեն․ վարչապետը՝ Միքայել Մինասյանի պնդումների մասին

«Շատերը հարցնում են՝ բա էս կոռուպցիոներները ինչի չեն սսկվում, ես կարծում եմ, որ նրանք վերջին օրերի իրադարձությունների արդյունքում կսսկվեն»․ մայիսի 27-ին Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով Միքայել Մինասյանի հնչեցրած հայտարարությունների մասին հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Տիգրան Ուրիխանյանը վարչապետին հարց ուղղեց, մասնավորապես, ՀՀ-ից իբր մաքսանենգ ապրանք տեղափոխող ինքնաթիռների վերաբերյալ տարածվող տեղեկությունների մասին։