28 մայիս, 2020 12:28

Արդյոք ԵԱՏՄ-ն կօգնի՞ Հայաստանին էժան գազ ստանալու հարցում

Վերջին շրջանում հանրության ուշադրությունը կրկին սևեռվել է հայ-ռուսական հարաբերությունների, և մասնավորապես Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի վրա։ Եվրոպական գազային հաբերում գազի գնի կտրուկ անկման պայմաններում շատերը Հայաստանի համար դեռ 2019 թ. հունվարից սահմանված 165 դոլար 1 000 խորանարդ մետրի համար գինը արդարացված չեն համարում։ Միևնույն ժամանակ, այս համատեքստում ակտիվորեն քննարկվում է մինչև 2025 թ. ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման հայեցակարգը և գազի բորսայի ստեղծումը։ Այն նախատեսում է գազի վաճառքի ու գնման իրականացում հիմնականում սփոթային տարբերակով, այլ ոչ թե միջպետական երկարաժամկետ պայմանագրերով։
«Խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում քաղաքագետ Բենիամին Պողոսյանը վերլուծում է ստեղծված իրավիճակը և խնդիրը քննարկում ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

Will Russia Create a Common Gas Market in the Eurasian Economic Union?
In recent weeks Armenia – Russia relations and in particular the price of Russian gas have again been a big focus within the Armenian expert community. Given the steep decline of gas prices in the main European gas hubs, many view the current 165 USD for 1,000 cubic meters price for Armenia as extremely high. They believe that time is right for Armenia to start negotiations with Russia and demand a decrease in prices, which is currently fixed until the end of 2020.
Another topic of discussion is the formation of a common energy market within the Eurasian Economic Union. The concept envisages the establishment of a gas exchange platform with spot deals instead of long term contracts. Many wonder if this option can bring any significant decrease of price or, instead may inflict more volatility as prices will be changed very quickly.
However, all are in agreement that in the coming years the Russian gas price for Armenia poses not only economic but also political questions, and key developments will depend on the trajectory of Armenia – Russia relations.
CivilNet thanks the Friedrich-Ebert-Stiftung (FES) for their cooperation and support.