28 մայիս, 2020 17:52

Շինարարությունը կարող էր քարշակ դառնալ տնտեսության մյուս ոլորտների համար․ Բագրատ Ասատրյան

1994-98թթ. Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը ՍիվիլՆեթի Աշրալույս Մղդեսյանի հետ խոսում է կորոնավիրուսի հարուցած տնտեսական ճգնաժամի ազդեցության և կառավարության հակաճգնաժամային ծրագրերի արդյունավետության մասին: Նա կարծում է, որ Հայաստանը տնտեսական զարգացման առումով վտանգված է, իսկ կառավարության ծրագրերը շատ արդյունավետ չեն: Նրա համար հատկապես զարմանալի է, որ ճգնաժամի պայմաններում կտրուկ կրճատվել է շինարարությունը, որը հատկապես կապիտալ ծախսերի տեսանկյունից պետք է ակտիվանար՝ քարշակ դառնալով տնտեսության մյուս ոլորտների համար: