29 մայիս, 2020 16:00

Հաշմանդամություն ունեցող անձինք արտակարգ դրության մեջ են միշտ. Սերյոժա Օհանջանյան

Կորոնավիրուսը դժվարություններ առաջացրեց բոլորի, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ինչպես անցավ կարանտինը նրանց համար, ինչ նոր խնդիրների առաջ կանգնեցին, և ինչ լուծումներ առաջարկվեցին. հարցերի շուրջ ՍիվիլՆեթի Ժաննա Ավագյանը զրուցել է «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանի հետ։