1 հունիս, 2020 20:13

Հայաստանում արտադրված թեստերի առաջին խմբաքանակը պատրաստ է. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հունիսի 1-ին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց, որ կառավարությունը նախաձեռնել է Հայաստանում կորոնավիրուսի թեստերի արտադրություն:

Ներկրված 100 հազար ռեագենտների հիման վրա արդեն իսկ սկսվել է թեստերի արտադրությունը, նշեց Ավինյանը։ Նրա խոսքով՝ վաղը առաջին խմբաքանակը՝ 350 թեստ, հանձնվելու է Համաճարակների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոն, իսկ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը, ըստ գնահատականների, կարող է օրական 3 000-5 000 թեստ արտադրել:

«Սա հետագայում թեստավորման քանակի ավելացման դեպքում հնարավորություն է ստեղծելու բավարարել մեր իսկ պահանջարկը»,- ասաց պարետը։

#CivilNet #News