2 հունիս, 2020 15:53

Գյուղից՝ ձեր տուն. «Բերքահավաք» անակնկալ արկղերը

«Բերքահավաք»-ը նորաստեղծ բիզնես նախաձեռնություն է, որը հիմնադրվել է  համավարակի օրերին: Այն կապող օղակ է գյուղական արտադրանքի և սպառողի միջև: Պատվիրելով «Բերքահավաք» արկղ՝ ստանում եք գյուղական թարմ արտադրանք և աջակցում գյուղացիներին: ՍիվիլՆեթը ծանոթացել է գործընթացի կազմակերպմանն ու հարցրել, թե ինչպես է ծնվել մտահղացումը: