2 հունիս, 2020 19:05

Ինչպես և ինչից սկսել Սևանի ազատագրումը. զրույց Արթուր Գրիգորյանի հետ

Բնապահպան և իրավաբան Արթուր Գրիգորյանը կարճ ժամանակահատված զբաղեցրել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա անդրադառնում է ներգնա զբոսաշրջության հնարավորություններին ու բնապահպանական, մասնավորապես, Սևանի խնդիրներին: Հայտնի է, որ ջրի մակարդակի բարձրացման պատճառով մի շարք շինություններ հայտնվել են ջրի մեջ, որոշ հատվածներում կա ճահճացման վտանգ, ափամերձ հատվածների վարձակալողները ցանկապատ, պատ ու պարիսպ են կառուցել: Ինչպես և ինչից սկսել Սևանի ազատագրումը: