2 հունիս, 2020 20:05

Կամ գնում ենք համատարած արգելափակումների, կամ միասին հսկողության տակ ենք առնում իրավիճակը․ վարչապետ

Հակահամաճարակային կանոնները պետք է պահպանվեն, և պետք է հետևենք այդ կանոններին ամենակոշտ ձևով. հունիսի 2-ին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա շեշտեց՝ մենք կանգնած ենք 2 փաստի առջև՝ կամ կանոնները չեն պահպանվի, և նորից կլինեն համատարած արգելափակումներ, կամ միասին համագործակցելով՝ հսկողության տակ կառնենք իրավիճակը, և շատ արագ կարձանագրվեն արդյունքներ: