2 հունիս, 2020 15:21

Կորոնավիրուսից մահացած անձանց անձնական տվյալների արտահոսքի հարցով ԱՆ կդիմի իրավապահներին

Մի շարք լրատվամիջոցներում հրապարակված՝ կորոնավիրուսից մահացած 132 անձանց տվյալները, անուն-ազգանուններն ու ծննդյան տարեթվերը իրական են․ ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Գերատեսչությունը, սակայն, պատրաստվում է այդ հարցով դիմել իրավապահներին։ Նիկողոսյանի խոսքով՝ արտահոսքը, ըստ երևույթին, ֆեյսբուքյան էջից է տեղի ունեցել։

«Մենք պատրաստվում ենք դիմել իրավապահ մարմիններին և պարզել, թե ով է այդ էջի հետևում կանգնած, և ինչպես է այդ տեղեկատվությունը հասել տվյալ էջին։ Ոտնահարվել են մարդկանց իրավունքները, ամբողջությամբ հրապարակվել են նույնականացնող, անձնական տվյալներ, ինչն ուղղակի անընդունելի է»,- ասաց խոսնակը։

Լուսինե Վարդանյան