2 հունիս, 2020 19:42

Հայաստանում գրանցված ավիափոխադրողները՝ ԵՄ «սև ցուցակում»

Այսօր ԵՄ գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, հայտնել է ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակի» մասին, որում ընդգրկվել է նաև Հայաստանը՝ իր բոլոր ավիափոխադրողներով: Այդ ընկերություններին արգելվում է թռչել Եվրամիության տարածքում, քանի որ դրանք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին։

«Հայաստանում գրանցված բոլոր ավիափոխադրողները ներառվել են ցուցակում, մինչև տեղի կունենա երկրի անվտանգության հնարավորությունների նոր գնահատում։ Այս որոշումը կայացվել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի և վեց հայկական ավիափոխադրողների հետ տեղի ունեցած լսումներից հետո»,- ասված է Եվրահանձնաժողովի այսօր տարածած հաղորդագրությունում։

Թեմայի շուրջ ավելին՝

Հայաստանը կարո՞ղ է հայտնվել եվրոպական ավիացիոն սև ցուցակում. մեկնաբանում է Ավինյանը

#ՍիվիլՆեթ #Լուրեր