2 հունիս, 2020 14:37

Ռուսաստանի համար գազի գինը քաղաքական լծակ է եղել միշտ, այդպիսին է նաև այսօր․ Բաբաջանյան

«Հերթական անգամ մենք կանգնում ենք գազի սակագնի փոփոխության խնդրի առաջ, ընդ որում, խիստ երկրորդական է, թե քանի տոկոսով է բարձրանալու սակագինը»․ Ազգային ժողովի հունիսի 2-ի նիստին պատգամավոր Արման Բաբաջանյանը խոսեց Ռուսաստանի գազային քաղաքականության մասին։ Պատգամավորի խոսքով՝ դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ նույն Ռուսաստանը զգալիորեն նվազեցնում է եվրոպական երկրներին մատակարարվող գազի գինը։ «Ռուսաստանի համար գազի գինը քաղաքական լծակ է եղել միշտ, այդպիսին է նաև այսօր»,- հայտարարեց Բաբաջանյանը։