3 հունիս, 2020 13:24

Ոստիկանությունը դադարեցնում է քաղաքացիներին սպասարկող մի շարք ծառայությունների գործունեությունը

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօրվանից մինչև հունիսի 15-ը դադարեցնում է քաղաքացիներին սպասարկող մի շարք ծառայությունների գործունեությունը։

«Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունն այսօրվանից՝ հունիսի 3-ից մինչև հունիսի 15-ը դադարեցնում է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։
Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը։ Այս սահմանափակումների նպատակը բացառապես մեր քաղաքացիների առողջության պահպանումն է»,- ասված է հաղորդագրությունում։

***

Վերջին օրերի խորհրդակցություններում և ֆեյսբուքյան ուղիղ եթերներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտադրում է հանրապետությունում կանխարգելիչ կանոնների պահպանման կարևորությունն ու գործընթացի վերահսկողությունը իրավապահների կողմից։