4 հունիս, 2020 19:19

Ամերիկացի ռեփերը կոչ է արել հիմնահատակ այրել համակարգային ռասիզմ ծնող համակարգը

ԱՄՆ-ում մոլեգնող հուզումների խորապատկերին ամերիկացի ռեփեր Քիլեր Մայքը (Killer Mike) հուզական ելույթ է ունեցել Ատլանտայի քաղաքապետի հրավիրած մամուլի ասուլիսին։ Հուզումներն ու զանգվածային անկարգություններն ԱՄՆ-ում սկսվել են սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ քաղաքացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։ Հարյուր հազարավոր ցուցարարներ կոչ են անում վերջ տալ սևամորթների նկատմամբ խտրականությանն ու բռնություններին: 

Քիլլեր Մայքի ելույթից մի հատված թարգմանաբար ներկայացված է ստորև։ 

«Եկել է ծրագրելու, ռազմավարորեն մտածելու, կազմակերպելու և համախմբվելու ժամանակը:

Ժամանակն է ծեծի ենթարկել այն դատախազներին, որոնք ձեզ դուր չեն գալիս քվեարկության տաղավարներում, ժամանակն է քաղաքապետերին ու նրանց տեղակալներին պատասխանատվության ենթարկել: Ատլանտան կատարյալ չէ, բայց մենք հիմա շատ ավելի լավն ենք, քան երբևէ, և մենք այլ քաղաքներից շատ ավելի լավն ենք։

«Ես խիստ բարկացած եմ: Երեկ արթնացա` ցանկանալով տեսնել աշխարհը կրակների մեջ, քանի որ հոգնել եմ տեսնելուց, թե ինչպես են մեռնում սևամորթները: Նա (ոստիկանը) հանգիստ կերպով ինը րոպե ծնկով սեղմում էր մարդու պարանոցը, ու վերջինս մահանում էր, ինչպես զեբրն առյուծի ճիրաններում, իսկ մենք կրկին ու կրկին դիտում ենք այդ տեսանյութը։ Եվ այդ պատճառով է, որ երիտասարդները այրում են ամեն ինչ։ Նրանք չգիտեն՝ ուրիշ ինչ անեն, և մեր պարտականությունն է այս հարցին լուծում տալ։ Մենք չեն ուզում տեսնել, որ մի ոստիկանի է մեղադրանք առաջադրվում։ Մենք ուզում ենք տեսնել, որ ոստիկանության չորս սպաները դատական կարգով հետապնդվեն և դատապարտվեն։ Մենք չենք ուզում տեսնել, թե ինչպես է այրվում Թարգեթը։ Մենք ուզում ենք տեսնել համակարգային ռասիզմ ծնող համակարգի  հիմնահատակ այրումը»:

Ես այստեղ եմ՝ Ջորջիա նահանգում, Թոմաս Սթիվենսի՝ Կոնֆեդերացիայի նախկին փոխնախագահի Ջորջիայում։

Սպիտակ մարդիկ ասում էին, որ ըստ հիմնարար օրենքի՝ սպիտակամաշկը վերադաս ռասա է, և Կոնֆեդերացիան կառուցված էր այն հիմնաքարի վրա, անկյունաքարային ելույթի, կարող եք փնտրել համացանցում, այն ելույթի, որ սևերը միշտ ստորադաս կլինեն: Այդ ոստիկանը հավատում էր այդ խոսքին, քանի որ մարդուն սպանեց կենդանու նման»:

Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ ներգրավված բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել

CNN-ը հաղորդում է, որ մինեապոլիսցի նախկին ոստիկանին՝ Դերեկ Շովինին, որը ծնկով ինը րոպե սեղմել էր Ջորջ Ֆլոյդի պարանոցը, ինչը դարձել էր վերջինիս մահվան պատճառ, չորեքշաբթի օրը նոր, ավելի լուրջ մեղադրանք է առաջադրվել՝ երկրորդ կարգի սպանության համար, իսկ սպանության ընթացքում դեպքի վայրում գտնվող երեք այլ ոստիկաններ մեղադրվել են երկրորդ կարգի սպանությանն օժանդակելու և դրդելու մեջ։ 

Հայտարարությունը հնչում է Ֆլոյդի սպանությունից մեկ շաբաթ անց, ինչը համաժողովրդական բողոքի ցույցերի ալիք է առաջացրել ԱՄՆ-ով մեկ։

Երկրորդ կարգի սպանությունը և երկրորդ կարգի սպանությանն օժանդակելը և դրդելը պատժվում են մինչև 40 տարվա ազատազրկմամբ: Ի հակադրություն՝ սպանությունը և մարդասպանության դրդելն ու օժանդակելը պատժվում են մինչև 10 տարվա ազատազրկմամբ:

Համաձայն տեսանյութի և քրեական գործի ՝ Շովինն իր ծունկը պահել է Ֆլոյդի պարանոցին, երբ վերջինս աղերսում էր, որ չի կարող շնչել, երբ դեպքին ներկա գտնվողները ևս բարձրաձայնում էին, որ նա մեռնում է, երբ ոստիկաններից մեկը՝ Լեյնը, Շովինին երկու անգամ խնդրեց կողքի շրջել Ֆլոյդին: Շովինը սակայն ծունկը չշարժեց նույնիսկ այն ժամանակ, երբ Ֆլոյդն արդեն չէր արձագանքում։ 

Զառա Պողոսյան