4 հունիս, 2020 17:33

Սևանա լճի այս վիճակը արտացոլում է մեր դեմքը՝ որպես պետություն և ժողովուրդ. զրույց Այսեր Ղազարյանի հետ

Այսեր Ղազարյանը բնապահպանության ոլորտի փորձագետ է, կարճ ժամանակ զբաղեցրել է բնապահպանության փոխնախարարի պաշտոնը: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա անդրադառնում է Սևանա լճի խնդիրներին: Փորձագետի խոսքով՝ Սևանա լճի այս վիճակը արտացոլում է մեր դեմքը՝ որպես պետություն և ժողովուրդ: Տարիներ շարունակ իրականացվել է կույր կառավարում, որը և բերել է այսօրվա խնդիրներին՝ լճի մակարդակի անկում, ճահճացման վտանգ, ամառվա ամիսներին ջրի կանաչում: