5 հունիս, 2020 17:27

Ի՞նչ հաջողվեց բացահայտել Ապրիլյան հանձնաժողովին․ զրույց Անդրանիկ Քոչարյանի հետ

Հունիսի 4-ին ավարտվեց 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը: Ի՞նչ հաջողվեց բացահայտել ապրիլյան պատերազմի մասին, ինչո՞ւ այն սկսվեց, ի՞նչ խնդիր էր լուծում Ադրբեջանը, որքանո՞վ էր պատրաստ դրան հայկական բանակը, ինչպե՞ս է աշխատել հետախուզությունը և ի՞նչ է բանակցել Մոսկվայում Զինված ուժերի գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Յուրի Խաչատուրովը: Այս հարցերի շուրջ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցում է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: