7 հունիս, 2020 10:40

Գոշավանքը․ ֆոտոշարք

Գոշավանքը Դիլիջանին հարակից ամենանշանավոր վայրերից է, գտնվում է Գոշ գյուղում, Գետիկ գետի ափին։ Վանքը կառուցվել է 12-13-րդ դարերում։ Երկրաշարժից փլված Գետիկ վանքի փոխարեն 1188-ին իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ վանքը հիմնադրել է Մխիթար Գոշը՝ անվանելով Նոր Գետիկ։ Գոշի մահվանից հետո (1213) նրա անվամբ կոչվել է Գոշավանք։

Գոշավանքը եղել է միջնադարյան Հայաստանի հոգևոր, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից։ Պատմական աղբյուրներում անվանվել է վարժարան, վարժապետարան, համալսարան, ճեմարան։