11 հունիս, 2020 14:46

Ատոմակայանի ապագան. ինչո՞ւ Հայաստանը հրաժարվեց ռուսական վարկից

Հունիսի 8-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ կառավարությունը հրաժարվել է Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով ռուսական վարկից՝ նշելով, որ կիսատ մնացած աշխատանքները կշարունակվեն պետական միջոցների հաշվին: 

Ինչո՞ւ Հայաստանը հրաժարվեց ատոմակայանի վերազինման համար ՌԴ կառավարության տրամադրած 270 մլն դոլար վարկից և 30 միլիոն դոլար դրամաշնորհից, ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ Հայաստանի էներգետիկ անվտանգության վրա և ինչպե՞ս է պատրաստավում կառվարությունը ֆինանսավորել ատոմակայանի վերազինման մնացած աշխատանքները: Այս հարցերի մասին ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ: