11 հունիս, 2020 11:46

Իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն այն կոմպենսացվում է մեր հնարավորությունների աճով․ Թորոսյան

Երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի՝ ի տարբերություն նախորդ օրվա 428-ի. կառավարության հունիսի 11-ի նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ արվել է 2 233 թեստ՝ նախորդ օրվա 1 751-ի փոխարեն: Նախարարը ցավով նշեց, որ ունենք 18 մահ: