11 հունիս, 2020 19:04

Կանոնների պահպանումը բերելու է դեպքերի զրոյացման. Նիկոլ Փաշինյան

Այսօրվա թվերն արտահայտումն են այն բանի, թե մենք 7-14 օր առաջ ինչպես ենք պահպանել հակահամաճարակային կանոնները Հայաստանի Հանրապետությունում. հունիսի 11-ին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանումը բերելու է դեպքերի զրոյացման: