11 հունիս, 2020 17:55

Կոմպրոմատների պատերազմ է, որը սկսել է իշխանությունը. զրույց Մանե Թանդիլյանի հետ

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի ահագնացման դեմ պայքարին զուգահեռ ներքաղաքական ակտիվ գործընթացներ են սկսվել՝ համեմված կոշտ հայտարարություններով ու կոմպրոմատների պատերազմով: Վերջին շրջանում իշխանության նախկին ներկայացուցիչների կողմից կառավարության հրաժարականի պահանջով հայտարարություններին միացավ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Գործադիրի 100 տոկոս կազմով հրաժարականի մասին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը հետևեց կառավարող ուժի ներկայացուցիչների կոշտ արձագանքը: 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանն ասում է, որ այդ գործընթացում չկա իրենց կուսակցությունը։ ՍիվիլՆեթի Աշրալույս Մղդեսյանի հետ զրույցում Թանդիլյանը նշում է, որ այժմ պետք է ջանքերն ուղղել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին, ներքաղաքական հարցեր լուծելու ժամանակը չէ: