11 հունիս, 2020 19:02

Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը. հունիսի 11-ին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իրեն ուղղված հարցին: Ըստ նրա՝ եթե Հայաստանի կառավարությունը պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում, ուրեմն այդ պայքարում պարտվել է մարդկությունը: