11 հունիս, 2020 12:03

Մինչև այժմ գոյություն ունեցած վարկը հարմար չէ ատոմակայանի գործունեությունը կազմակերպելու համար

Մինչև այժմ գոյություն ունեցած վարկը՝ իր չափերով և պայմաններով, այնքան էլ հարմար չէ ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար, և մենք հրաժարվում ենք վարկի մի մասից, դրա փոխարեն ներգրավում ներքին աղբյուրներից միջոցներ. կառավարության հունիսի 11-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ դա ավելի է մեծացնելու այդ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու կառավարության լծակները։