11 հունիս, 2020 17:45

ՌԴ դեսպանը պատմել է Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում տրամադրվող օգնության մասին

Համաճարակի սկզբնական փուլում «Ռոսպոտրեբնադզորը» (ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդկային ռեսուրսների վերահսկողության դաշնային ծառայություն) Հայաստանին 1 500 թեստ է տրամադրել կորոնավիրուսի հայտնաբերման համար․ այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրա խոսքով՝ Հայաստանի առողջապահության նախարարությանը անհատույց հատկացվել են նաև ախտորոշման համար անհրաժշտ ռեագենտներ: 

Դեսպանը պատմել է, որ ապրիլի 7-ից Հայաստանում գտնվող շարժական ախտորոշիչ լաբորատորիան մեծ դեր է ունեցել վարակի դեմ պայքարում․ իրենց մասնագետները Հայաստանում 7 000 թեստ են անցկացրել։

«Ուզում եմ նշել նաև, որ «Ռոսպոտրեբնադզորն» ընթացիկ տարում լրացուցիչ միջոցներ կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար»,- ասել է Կոպիրկինը։

Դեսպանի փոխանցմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները, առողջապահության համակարգի պատասխանատուները միշտ կապի մեջ են։

#ՍիվիլՆեթ #Լուրեր