19 հունվար, 2021 14:38
Ռուսաստանը դուրս է մղում Թուրքիային հետպատերազմյան Կովկասում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադարից երկու ամիս անց՝ հունվարի 11-ին, Մոսկվայում ընդունեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ալիևն ու Փաշինյանը, որոնք միայն սառը ողջույններ փոխանակեցին՝ առանց ձեռքսեղմումի, նստած էին օվալաձև սեղանի նույն կողմում՝ միմյանցից բավականին հեռու, իսկ Պուտինը, նստած նրանց դիմաց, խնդիրներ լուծող պետի դիրքով, հրահանգներ էր տալիս։