12 հունիս, 2020 14:10

Եթե մնանք օրական 550 նոր դեպքի շրջանակում, ծանրության բեռը տանելի կլինի առողջապահական համակարգի համար

«Եթե մեզ հաջողվի կայուն պահել վիճակը, օրինակ՝ եթե մնանք օրական 550 նոր դեպքի շրջանակում, այդ ծանրության բեռը տանելի կլինի առողջապահական համակարգի համար»,- հունիսի 12-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ եթե այդ թիվը զգալիորեն ավելանա, ստիպված կլինենք գնալ տոտալ սահմանափակումների՝ հարված հասցնելով տնտեսության ողնաշարին: