14 հունիս, 2020 22:34

Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսն արգելափակել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թուրքիայի նախագահությունը

Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը արգելափակել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչի թեկնածությունը, այս մասին հաղորդում է Greekcitytimes կայքը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

Կայքը նշում է, որ թեև երեք երկրները սկզբնապես աջակցել են Թուրքիայի ներկայացուցչի առաջադրմանը՝ ավելի ուշ որոշել են մերժել այն։ Թուրքիայի ներկայացուցիչը Վոլքան Բոզքըրն է, որը նախագահ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունից է։

Թեմայի շուրջ ավելին՝

Թուրքիան լավագույն պետությունը չէ, որի ներկայացուցիչը կարող է զբաղեցնել ՄԱԿ-ի ԳԱ նախագահի պաշտոնը