15 հունիս, 2020 13:52

Ֆիրդուսի. վերացող թաղամասի թաքուն անկյունները

Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասի տարածքը քաղաքի պահպանված հնագույն թաղամասերից է։ Այն քաղաքի կենտրոնի վերջին «վերնակուլյար» հին թաղամասերից է։ Ֆիրդուսին, ունենալով դարերի պատմություն, անընդհատ փոփոխել է իր կերպարանքը։ 1990-ականներին տարածքում ձևավորված շուկան, անկանոն կառույցները փակել էին այստեղ պահպանված եզակի կառույցներն ու շենքերը, որոնց մեջ կային Հին Երևանի իրական կերպարը խորհրդանշող շենքեր։ ՍիվիլՆեթը «Ֆիրդուս․ տեղի հիշողությունը» գրքի համահեղինակ Տիգրան Ամիրյանի հետ շրջել է թաղամասում՝ բացահայտելու դրա արժեքն ու թաքնված անկյունները։