16 հունիս, 2020 16:24

ԱԺ-ն Գագիկ Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիութունից զրկելու՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությանը կողմ է քվեարկել 87 պատգամավոր։

Ինչպես հայտնեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 87-ը։ Դեմ ձայներ չկան, քվեաթերթիկներից ոչ մեկն անվավեր չի համարվել:

Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությունն ավարտվեց, ԲՀԿ-ն և ԼՀԿ–ն չեն մասնակցել