16 հունիս, 2020 14:43

Մենք այս քվեարկության մեջ անելիք չունենք, մենք չենք մասնակցելու այս ֆարսին․ Մարուքյան

Ազգային ժողովի հունիսի 16-ի նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց 2018-ին Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանում «օլիգարխներ չկան», Ծառուկյանը «խոշոր սեփականատեր է», որից հետո, նշեց Մարուքյանը, Ծառուկյանի հետ հուշագիր ստորագրվեց։ Մարուքյանն անդրադարձավ նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ հարցի քննարկմանը պատգամավոր Փաշինյանի դիրքորոշմանը, որը պաշտպանեց դատախազին։ «Դուք անկեղծ չեք»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը։