16 հունիս, 2020 13:08

Պարո՛ն դատախազ, չեն ստացվելու ինձ վրա գործեր կարելու Ձեր ջանքերը․ Նաիրա Զոհրաբյան

Դուք տապալվեցիք, քանի որ թե՛ նախորդ անգամ Դուք կատարել եք նախորդ իշխանությունների քաղաքական պատվերը, թե՛ այս անգամ Դուք կատարում եք քաղաքական պատվեր այն մարդու, որի համար 2018-ի ապրիլին միջնորդություն էիք ներկայացրել. Ազգային ժողովի հունիսի 16-ի նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և ավելացրեց, որ չի ստացվելու իր վրա քրեական գործ «կարել»: «Դուք վատ դատախազ եք, Դուք վատ իրավաբան եք, որովհետև Դուք բարոյականություն չունեցող մարդ եք»,- ասաց նա և շեշտեց՝ «իրեն հնարավոր չէ վախեցնել, իրեն հնարավոր չէ սպառնալ, հնարավոր չէ լռեցնել»։