16 հունիս, 2020 19:15

Սփյուռքը բավական մեծ ներգրավվածություն ունի համաճարակի դեմ պայքարում․ Հայկակ Արշամյան

Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է համաճարակի դեմ պայքարի համար կազմակերպված համահայկական դրամահավաք-արշավի, Սփյուռք-Հայաստան համագործակցությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու, նախկին տնօրենի հետ կապված քրեական գործից հետո հիմնադրամի հանդեպ վստահության վերականգնման մասին։ Արշամյանը պատասխանում է հարցին, թե որքանով է հիմնադրամին հաջողվում օգնություն ստացողից վերածվել օգնության ձեռք մեկնողի։