19 հունիս, 2020 18:49

Որոնք են լինելու Քոչարյանի հետագա քայլերը. զրույց փաստաբանի հետ

Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը․ ՀՀ 2-րդ նախագահը կալանքից ազատ կարձակվի, նրա նկատմամբ կիրառվեց գրավ՝ 2 միլիարդ դրամի գրավի չափով։ Արդեն հայտնի է, որ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ։ Երկրորդ նախագահի պաշտպանական խմբի հետագա քայլերի մասին ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է նրա փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանի հետ: