19 հունիս, 2020 13:57

ՔՈ պայքարը՝ ոչ թե Ծառուկյանի կամ Քոչարյանի, այլ երևույթների դեմ

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձություններին, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումներին։ Սահակյանը նշում է, որ պետության մեջ ոչ թե անձերն են կարևոր, այլ երևույթները․ ինքը և իր կուսակիցները քննադատում են ոչ թե Նիկոլ Փաշինյանին և Գագիկ Ծառուկյանին, այլ երևույթները։